ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հայաստան փախստականների վերադարձի մասին խոսելով Ալիևը «բազար» է անում։ Դեմքները փոխած «սպեցնազից» կգան Հայաստան, իբր փախստական են, բայց դա փոքր թիվ կկազմի, մեր ԱԱԾ-ն էլ քնած չէ։ Ինչպե՞ս են ադրբեջանցիներն այստեղ ապրելու հայ ոստիկանի, զինվորի, հարևանի կողքին։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ նրանք երեք տարվա մեջ չկարողացան Արցախը բնակեցնել, հիմա խոսում են 140 հազարի մասին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։
Անդրադառնալով Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք գնելու Հայաստանի պայմանավորվածություններին՝ Վարդանովը նկատեց, որ Թուրքիան չի կարող խանգարել այդ հարցում և պետք չէ նրա դերը ՆԱՏՕ-ում գերագնահատել, ՆԱՏՕ- ում լուրջ «ասողներ» կան, եթե խնդիր են դրել, որ Հայաստանին զենք պետք է տան, Թուրքիան կամ Վրաստանը չեն կարող ընդդիմանալ։
«Բաստիոնները» թեթև, միջին պաշտպանվածության զրահամեքենաներ են, 30 հատը մեծ քանակ չէ,մենք այստեղ կարող էինք 4-5 անգամ էժան սարքել, այդ որոշումը պետք է ռազմաքաղաքական հարթության մեջ դիտարկել, այն ավելի շատ քաղաքական որոշում է»,-ավելացրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ