ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Բելգիայի արտաքին, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը
X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Շատ հաճելի հանդիպում ունեցա Արարատ Միրզոյանի հետ՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում: Մենք վերահաստատեցինք ԵՄ ուժեղ քաղաքական աջակցությունը Հայաստանին և ուսումնասիրեցինք համագործակցության ընդլայնման հնարավորությունները, որոնք պետք է խթանեն կայուն խաղաղությունը տարածաշրջանում»:
Ավելի վաղ Բելգիայի արտաքին, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը Բրյուսելում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
--00--ԼՀ