ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Արտահերթ ընտրությունների հարց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում չի քննարկվում։ Հազիվ ընդդիմության հետ նորմալ աշխատում ենք, նախագծերի վերաբերյալ բովանդակային քննարկումներ ենք ունենում, խորհրդարանը աշխատում է իր բնականոն հունով, այլևս էքսցեսներ չկան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ովքեր չեն կրում ՔՊ-ի գաղափարախոսությունը, պետք է ինքնակամ հեռանան, Հրաչյա Հակոբյանը նշեց, որ վերջերս նման օրինակ եղել է, որ կուսակցությունից հեռացրել են անդամի, եթե նման դեպքեր լինեն, նույն ճակատագրին կարժանանան․«Ովքեր չեն կրում ՔՊ-ի գաղափարախոսությունը, կհեռանան, մեզ հետ չեն կարող մնալ, իսկ տարաձայնություններ կուսակցությունում չկան»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ