ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և ևս մի քանի խորհրդարանականներ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի առանձնասենյակում ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների երեք օգնականների։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը խորհրդարանից։
«Ես տեսա, թե ինչպես են հարձակվել մեր տղաների վրա, ծեծի են ենթարկում, անվտանգության աշխատակիցները չէին էլ խառնվում։ Մասնակցում էին Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանն էլ էր էնտեղ», - լրատվամիջոցներին հայտնել է Իշխան Սաղաթելյանի օգնականը։
Այս պահին Ռուբինյանի սենյակում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ