ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
FLYONE ARMENIA hայկական ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից սկսել է թռիչքներ իրականացնել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան՝ ամենօրյա ռեժիմով: Այս մասին հաղորդում է ավիաընկերությունը։
Ներկայում ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան չվերթեր իրականացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայաններ՝ ամենօրյա հաճախականությամբ:
«Ռուսաստանյան ուղղությունների մեծ պահանջարկը հաշվի առնելով՝ FLYONE ARMENIA–ն իրականացնում է չվերթեր նաև դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Նովոսիբիրսկ, Միներալնիե Վոդի քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Փարիզը, Միլանը, Քիշնևը, Թբիլիսին, Ստամբուլը, Լառնական, Շարմ էլ Շեյխը և Հուրգադան»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
--00—ՅՄ