ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենի հետ։ Այս մասին հայտնում է Պետդեպը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը և Գազայի հատվածին մարդասիրական օգնության ավելացման հնարավորությունը: Ֆիդանը ԱՄՆ-ին կոչ է արել օգտագործել Իսրայելի վրա իր ազդեցությունը՝ Գազայի վրա հարձակումները դադարեցնելու համար։
Շեշտվել է նաև որքան հնարավոր է շուտ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վավերացման կարևորությունը։ Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներ։
--00—ՅՄ