ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի երկրի տարածքի ամբողջականության հիման վրա, Hurriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պատերազմի արդար լուծումը պետք է գտնվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր հայտարարի գալու մասով որոնումները շարունակվում են։
--00—ՅՄ