ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Արդեն մի քանի օր է Shamshyan.com-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր ուզում են հասկանալ, թե ում թույլատվությամբ կամ գիտությամբ են Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 60-ից ավելի հսկայական բարդիներն ամբողջությամբ կտրվել։
Չարենցավանի արագաչափից մինչև Հրազդան տանող ճանապարհի աջակողմյան և ձախակողմյան հատվածներում կտրվել են բազմաթիվ ծառեր:
--00—ՅՄ