Երևան-Սևան ճանապարհին՝ ավազի հանքի մոտ, մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

photo_2024-07-17_08-32-45

Հուլիսի 16-ին, ժամը 20:14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ավազի հանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Օ. Օ.) և «Chevrolet» (վարորդ՝ Ա. Ղ.)  մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Բ.-ն (ծնված 2001 թ.), Ա. Գ.-ն (ծնված 2002 թ.) և Ն.Ն.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ  Ս. Ա.-ն, Լ. Կ.-ն և Գ. Հ.-ն տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

--00—ՅՄ