ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Foton մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպք վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ