Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մեկնարկած հաջողության պատմությունների արշավը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Screenshot_1

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մեկնարկած հաջողության պատմությունների արշավը շարունակվում է: Այն մեկնարկել է դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ՝ նշում են ՄԻՊ գրասենյակից։

Հաշմանդամություն ունեցող անձանց մասին Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Ժորժ Լալայանն է։

Ժորժն ունի լսողության հետ կապված խնդիրներ, բայց դա նրան չի խանգարել գնալ իր նպատակի ճանապարհով։

Դժվարությամբ, բայց ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ մնջախաղի հատուկ կուրս։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ