ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Transfermarkt-ը թարմացրել է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն շարունակում է գլխավորել այս ցանկը․ նրա տրանսֆերային արժեքն անփոփոխ է՝ 180 մլն եվրո։
Երկրորդն այս ցուցանիշով ՊՍԺ-ի մեկ այլ ֆուտբոլիստ` Ռանդալ Կոլո-Մուանին է․ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 70 մլն եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է փարիզյան ակումբի ևս մեկ ներկայացուցիչ՝ Աշրաֆ Հակիմին․ մարոկկացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 մլն եվրո։
Ընդհանուր առմամբ, լավագույն տասնյակում ընդգրկվել են ՊՍԺ-ի 9 և «Լիլի» մեկ ներկայացուցիչ։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ