Պետությունների ղեկավարները սկսել են ժամանել Սանկտ Պետերբուրգ, որտեղ կկայանա ԵԱՏՄ նիստը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Capture

Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների ղեկավարները սկսել են ժամանել Սանկտ Պետերբուրգ, որտեղ վաղը տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջինն է ժամանել, հայտնում է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի վարչակազմը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 25-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարները կամփոփեն վերջին մեկ տարվա ընթացքում ինտեգրացիոն այս կառույցի աշխատանքը։

Հանդիպմանը կդիտարկվի և կքննարկվի մի շարք կարևոր որոշումներ և փաստաթղթեր, որոնք կընդունվեն քննարկումներից հետո։ Դրանց թվում է Եվրասիական տնտեսական միության զարգացման մասին հռչակագիրը մինչև 2030-2045 թվականնները:

--00—ՅՄ