ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
24News-ի բացառիկ տեղեկություններով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այս պահին գտնվում է Երևանի քաղաքապետարանում: Այս մասին մեզ տեղեկացրին քաղաքապետարանի մեր աղբյուրները:
24News-ը «Ազգային առաջընթաց» խմբակցության Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանից հետաքրքրվեց, մասնակցելու՞ է Մարությանը նիստին, վերջինս խուսափողական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետը հրաժարվում է մասնակցել ավագանու նիստերին, սակայն մանդատը վայր չի դրել։
Մերի Մանուկյան
--00--ԼՀ