ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը արձակուրդ է վերցրել։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Հարցին՝ ե՞րբ է վերադառնալու, խոսնակը նշել է՝ արձակուրդը երկարաժամկետ չէ։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական թևի ներկայացիցիչները «այո»-ի քարոզարշավն են իրականացնում տարբեր մարզերում, և դրա շրջանակում արձակուրդ են վերցրել։
Նիկել Փաշինյանը արձակուրդում կլինի մարտի 10-24-ը՝ բացառությամբ մարտի 19-ի։ Այդ օրը կհրապարակվի ԱԱԾ-ի և ոստիկանական համակարգի ներկայացուցիչների անունները։