Նենգորեն խաբվել, Արցախը որպես զոհ ենք տվել՝ չստանալով խաղաղություն, այլևս խաղաքարտ չունենք. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Տնտեսությունը անհնար է պատկերացնել առանց քաղաքական կոմպոնենտի, հետևաբար՝ ԵԱՏՄ նիստին մասանակցելով՝ հնարավոր չէ քաղաքական նպատակներ չհետապնդել։ Հայ-ռուսական հարաբերութունները ճգնաժամային փուլում են, կան անհամաձայնություններ, բարձր մակարդակով փոխադարձ կսմթոցներ, որոնք ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Բայց Փաշինյանն իր գործունեությամբ միայն ՌԴ-ի ազդեցությունը Հայաստանում մեծացրել է, նա հակառուսական գործիչ չէ, անհասկանալի է արևմտամետների զարմանքը, որ նա մասնակցեց ԵԱՏՄ, ԱՊՀ նիստերին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Խոսելով Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններից՝ Նորիկյանը նկատեց, որ իրատեսական չի համարում խաղաղության պայմանագրի կնքումը, ավելին՝ կարծում է՝ եթե Բաքուն իր օրակարգը չկարողանա առաջ տանել, կօգտվի ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ընտրություններից, խաղաղության պայմանագրի կնքումը կհետաձգի ու ռազմական գործողության կգնա։ «Նենգորեն խաբվել ենք, Արցախը տվել ենք որպես զոհ, բայց խաղաղություն չստացանք, զիջել ենք ու ոչինչ չենք ստացել, սա իշխանության ֆիասկոն է, հիմա մեր զինանոցում չունենք որևէ խաղաքարտ նրանց զսպելու համար, Հայաստանի հետ կապված Ադրբեջանն է օրակարգ թելադրում»,-ավելացրեց Նորիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ