ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը։ Այս մասին գրում է Tasnim News Agency-ն։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համաձայնագիրը, որը հանգեցրել է մարտական գործողությունների դադարեցմանը։
Իրանը հուսով է, որ համաձայնագիրը, որի սկզբունքները հիշատակվել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից առաջադրված նախաձեռնության մեջ, կհանգեցնի կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վերջնական պայմանավորվածությունների, որպեսզի այն խաղաղություն և բարեկեցություն բերի տարածաշրջանի բոլոր երկրների մարդկանց»,- ասված է հայտարարության մեջ:
Նշված է նաև, որ Իրանը պատրաստ է աջակցել շփման գծի երկայնքով ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ հրադադարի մասին համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա։
--0--ԿԿ