Գանձակեցին չի ընկալում՝ ինչու ապրի քարուքանդ քաղաքում,երբ Վարանդայում շքեղ օդանավակայան է կառուցվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

timthumb

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Մինչ Բաքվի բարբարոսական վարչախումբը նաև մեզ վրա քարոզչական ճնշում գործադրելու նպատակով պարբերաբար գովազդում է բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքում ճանապարհային ցանցի և այլ ենթակառուցվածքների զարգացումը, արհեստածին Ադրբեջանի երկրորդ քաղաք Գանձակն այս առումով ապրում է խոր միջնադարում։

Իրականում Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ունի երկու երես՝ գովազդվող ու ցուցադրվող փայլփլուն ֆասադ և իրական խորքային փտած կառուցվածք, որը հանգեցնում է նաև ներքին խորը հակասուցությունների։

Մասնավորապես գանձակեցի սովորական ադրբեջանցին չի ընկալում, թե ինչո՞ւ պետք է ապրի քարուքանդ և ցեխակոլոլ քաղաքում, այն դեպքում, երբ գրեթե անմարդաբնակ Վարանդայում շքեղ օդանավակայան է կառուցվում։

Այս խորքային խնդիրը պետք է օգտագործվի նաև մեր կողմից Բաքվի բարբարոսսկան վարչախմբի փաստացի գերի հասարակ ադրբեջանցիների տրամադրությունների վրա ազդելու առումով, քանզի Արցախի բռնազավթումից այս մարդիկ ոչինչ չեն շահել»։

--00—ՅՄ