Թող 2024 թվականը լինի հաջող տարի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի․ ԱԳ նախարարի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

42037951_0_60_1600_961_1920x0_80_0_0_48ef777c84595591c0cef0c31326b183.thumb_

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

«2023 թվականը դժվար տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի, և աշխարհի շատ մարդկանց համար՝ հակամարտությունների, աննախադեպ մարտահրավերների պատճառով՝ չնայած դրանց կանխմանն ուղղված ջանքերին:

Թող 2024 թվականը լինի կայունության, խաղաղության և մեր ընտանիքների համար ձեռքբերումների տարի, հաջող տարի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի»,-գրել է Միրզոյանը թվիթերի իր էջում:

--00—ՅՄ