ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Էստոնիայի իր գործընկերոջը՝ Մարգուս Ցահկնային։
«Թանկագին ընկեր և գործընկեր Մարգուս Ցահկնա, շնորհավորում եմ ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Բարձր գնահատելով արդեն իսկ հաստատված ամուր կապերը՝ անհամբերությամբ եմ սպասում համատեղ ջանքերի, ՀՀ և Էստոնիայի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ նախաձեռնությունների և ԵՄ հետ փոխգործակցության շարունակությանը»։
--00—ՅՄ