ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News
«Ռազմավարական դաշինքների ամրապնդման և համագործակցության խորացմանն ուղղված մեր համատեղ ջանքերը հաջողությամբ շարունակվում են»։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։
Գյուլերն ընդգծել է, որ Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. «Կովկասյան տարածաշրջանն այլևս հակամարտությունների կարիք չունի, այլ բարեկամության և համագործակցության»:
--00--ԼՀ