ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։
Նշենք, որ Գյուլերը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել երեկ՝ հոկտեմբերի 23-ին։
Նշվում է, որ նախարարը Բաքու է ժամանել՝ հետևելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժությունները և երկկողմ հանդիպումներ ունենալու։
--00—ՅՄ