ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է «Հեզբոլլահի» պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Նշվում է, որ «Հեզբոլլահի» ներկայացուցիչները Բորելին տեղեկացրել են` քանի դեռ չի դադարել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում, չեն քննարկի լիբանանյան դոսյեն և իրավիճակը հանրապետության հարավում։
--00—ՅՄ