Սարսափած եմ Գազայի հատվածում գտնվող դպրոցի վրա իսրայելական հարվածից. Բորել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

բ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայի հատվածում գտնվող դպրոցի վրա իսրայելական հարվածից՝ հավելելով, որ նման ջարդերը արդարացում չունեն։

«Սարսափած եմ Գազայի դպրոցի կադրերից, որին հարվածել է Իսրայելը, և որի հետևանքով զոհվել են տասնյակ պաղեստինցիներ: Վերջին շաբաթների ընթացքում առնվազն 10 դպրոց թիրախ է դարձել: Այս ջարդերը արդարացում չունեն», - գրել է Բորելը X սոցիալական ցանցում։

--00—ԼՀ