ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Գերմանիայի բնակիչների գրեթե երկու երրորդը կցանկանար կանցլերի փոփոխություն, և Օլաֆ Շոլցի փոխարեն մեծամասնությունը կցանկանար այս պաշտոնում տեսնել ներկայիս պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսին, ասվում է INSA ինստիտուտի կողմից Bild-ի համար կատարած ուսումնասիրության մեջ:
Հարցվածների 64,3%-ը կողմ է արտահայտվել Շոլցին Պիստորիուսով փոխարինելուն։
Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 1004 մարդ։
Ավելի վաղ Bild-ը և իտալական La Repubblica-ն հայտնել էին, որ Շոլցը կարող է լքել կանցլերի պաշտոնը 2024 թվականի սկզբին, սակայն տեղեկատվության կոնկրետ աղբյուրներ չեն նշվել։
Պիստորիուսը երկու հրատարակությունների կողմից էլ նշվում էր որպես Շոլցի ամենահավանական իրավահաջորդ:
Հնարավոր հրաժարականի պատճառները իշխող կոալիցիայի ցածր վարկանիշն է, ինչպես նաև Wirecard-ի հետ կապված սկանդալը, որն առաջացավ 2020 թվականին, երբ Շոլցը ֆինանսների նախարար էր։
--00—ՅՄ