ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Կույր պետք է լինել, որպեսզի չտեսնել շղթայական ինչ կապով են կապված այս իշխանության գործողությունները՝ դպրոցական դասագրքերի ողորմելի վիճակը, բուհերը քանդելը, Եկեղեցու դեմ անթաքույծ հալածանքները ու Վեհափառի նկատմամբ խաչակրաց արշավանքները։ Վեհափառը մարտահրավեր նետեց այս իշխանությանն ու ասաց, որ Արցախի խնդիրը չեք կարող թաղել, մնալու է վառ, դրա համար արգելեցին ելույթը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայրենասիրության մասին դեֆորմացված պատկերացումներ կան, պետք է վերանայվեն, գրականագետը նկատեց․ «Բունկերից դուրս չեկողն ի՞նչ գիտի՝ հայրենասիրությունն ինչ է, թոշակառուները տարիներով իրենց թոշակը տալիս էին բանակին, 5000 զոհերի ծնողները, որ մատաղ արեցին իրենց զավակներին, դա հայրենասիրություն չէ՞»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ