«Ուզում եմ հեծանիվով Ղարաբաղ թռչել». արցախցի երեխաների կիսատ մանկությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Նախկին զինվորական, արցախցի մարզիչ Արմեն Պետրոսյանը տեղահանվելուց հետո ընտանիքի հետ հաստատվել է Երևանում։ Հավատարիմ մնալով Արցախում ձեռքբերված ազգային արժեքներին՝ Պետրոսյանն այստեղ էլ շարունակում է մարզչական գործունեությունը արցախցի մարզիկների հետ։

«Մենք մեր առջև հստակ խնդիր ունենք դրած․ պետք է պահպանենք Արցախի բարբառը, արցախյան մշակույթը և համախմբվենք մեկ համընդհանուր գաղափարի շուրջ՝ վերադարձնել Արցախը՝ թեկուզ 30, 50, 100 տարի պահանջվի»,- վստահեցնում է Պետրոսյանն ու խոստովանում՝ «Արցախ վերադառնալուն պես իր բակում խորոված պիտի անի»։

Փոքրիկ Նժդեհի ու Նանեի՝ Արցախում թողած սիրելի խաղալիքների, նախկին զինվորականի հուշերի, չնայած առկա խնդիրներին՝ ընտանիքի համալրման և Արցախ վերադարձի մասին առավել մանրամասն՝ 24news-ի տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

 

 --00—ԱՊ