ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ վաղ առավոտյան ռուսական ուժերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել երկրի տարածքը, որի հետևանքով տարբեր քաղաքներում կան զոհեր և վիրավորներ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից։
Ուկրաինայի ամբողջ տարածքում հունվարի 23-ի առավոտյան օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Գնդակոծության են ենթարկվել Կիևը, Խարկովը և Պավլոգրադը։
Խարկովում զոհվել է 4 մարդ, 11 մարդ՝ վիրավորվել։ Փլուզվել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկը։ Հաղորդվում է, որ քաղաքը գնդակոծվել է ինչպես գիշերը, այնպես էլ առավոտյան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ