ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Ուկրաինայում հայտնել են, որ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել երկրի տարբեր քաղաքների․ կա շուրջ երկու տասնյակ զոհ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում գրել է, որ հարվածների տակ են հայտնվել Կիևը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Սլավյանսկը, Կրամատորսկը:
«Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածք և մանկական հիվանդանոց։ Բոլոր ծառայությունները ներգրավված են հնարավորինս շատ մարդկանց փրկելու համար», - գրել է Զելենսկին։
Հրթիռային հարվածների հետևանքով Կիևի մանկական հիվանդանոցում, ըստ տեղի իշխանությունների, կա 7 զոհ։ Նշվում է, որ հիվանդանոցի փլատակներում կարող են էլի մարդիկ լինել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ