ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Ադրբեջանի դատարանը չորս ամսով երկարացրել է Հակարիի կամրջից առևանգված ու կեղծ մեղադրանքներով կալանավորված Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի բանտերում ի թիվս այլ գերիների՝ գտնվում են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
--00—ՅՄ