ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Ադրբեջանի դատախազությունը թույլ չի տվել Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերին այցելել Բաքու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ փաստաբանը ոչ մի կերպ չի կարող կապ հաստատել Վարդանյանի հետ։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարարը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է Բաքվի բանտում։
--00—ՅՄ