ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Հայաստանում տնտեսական աճի տեմպը 2023 թ. նոյեմբերին աճել է` հասնելով 11.2 տոկոսի: Աննշան գնանկում է արձանագրվել 2023 թ. դեկտեմբերին, ինչը պայմանավորված էր սննդամթերքի գների անկմամբ: Արտահանման աճի տեմպը բացառիկ է եղել 2023 թ. նոյեմբերին՝ պայմանավորված էր ոսկու և զարդերի արտահանմամբ:
Նույն ամսին գրանցվել է 44 միլիարդ ՀՀ դրամ բյուջեի պակասուրդ, իսկ հանրագումարային պակասուրդը մնացել է պլանավորվածից ցածր մակարդակում: Ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տբվյալները ներկայացված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագրում։
Ըստ աղբյուրի՝ 2023 թ. նոյեմբերին տնտեսական ակտիվության տեմպն արագացել է` հասնելով 11.2 տոկոսի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ - ՆՏՆԺՀ, իրական արտահայտությամբ)` 2023 թ. հոկտեմբերի 6.2 տոկոսի համեմատ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ