Համաշխարհային բանկը կարող է 100 միլիոն դոլար տրամադրել Լիբանանին՝ որպես արտակարգ օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

հ.

Համաշխարհային բանկը կարող է 100 միլիոն դոլարի չափով արտակարգ միջոցներ տրամադրել Լիբանանին՝ որպես ֆինասական օգնություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։

«Մենք կարող ենք օգտագործել մեր գոյություն ունեցող պորտֆելը և որոշ գումար ազատենք հույժ կարևոր, կարճաժամկետ լիկվիդային կարիքների համար», - գործակալությանը հայտնել է Համաշխարհային բանկի գործառնությունների կառավարող տնօրեն Աննա Բիերդեն: 

Լիբանանն արդեն Համաշխարհային բանկին պարտք է 1,65 միլիարդ դոլար, ներառյալ՝ 250 միլիոն դոլարը, որը հաստատվել է վերջին օրերին՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը նպաստելու համար: Հաղորդվում է, որ լրացուցիչ միջոցները կարող են հատկացվել արտակարգ իրադրություններին արձագանքի համար առկա պահուստներից:

Բիերդեն միևնույն ժամանակ նշել է, որ նման միջոցների տրամադրման համար պետք է լինի տվյալ երկրի կառավարությունից դիմում։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ 127 երեխա։ Ավելի քան 1 միլիոն լիբանանցի տեղահանվել է։   

--00—ԼՀ