ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման և Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի կանխման գործում։ Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում։
ԱԳՆ ներկայացուցիչը շեշտեց․
«Ռուսաստանը նաև ակտիվորեն նպաստեց ռազմագերիների և կալանավորների փոխանակմանը, անհայտ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը»։
Զախարովան ընդգծեց, որ ՌԴ-ն միշտ մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։
«Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին»։
--00—ԼՀ