ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 30-ին կայացած ճեպազրույցում, պատասխանելով Չինաստանից տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ռուս մասնագետների այցի մասին հարցին, ասել է, որ տեղեկություն չունի նրանց՝ Հայաստանում ամերիկյան լաբորատորիաների աշխատանքում հասանելիություն ստանալու ժամկետների մասին և խոստացել է ճշտել դրանք: