ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցավ Հակոբի և Արմենի հանդիպում-համերգը, որին ներկա էին նաև զինվորականներ։
Տոնական երեկոյի ընթացքում հնչեցին հայրենիքի և սիրո մասին կատարումներ, որոնք հանդիսատեսին փոխանցեցին ամենաջերմ լիցքերը։
Երեկոյի ավարտին վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, շնորհավորելով Բանակի տոնի կապակցությամբ, պարգևատրեց հայրենիքի պաշտպաններին, ինչպես նաև տոնական տրամադրությունն ապահովող արտիստներին։
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր։
--00—ՅՄ