ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Եվրամիության երկրների պաշտպանական արդյունաբերությունը պատրաստ չէր Ուկրաինայի կարիքներին, որոնք առաջացել են Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆրանսիական L’Obs հանդեսում հրապարակված հոդվածում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ուկրաինայում պատերազմը ցույց տվեց, թե որքան հեռու էր այդ արդյունաբերությունը՝ դիմագրավելու մեր առջև ծառացած մարտահրավերներին», - գրել է նա:
Դիվանագետը նշել է, որ Ուկրաինային ԵՄ ռազմական օգնության մեծ մասը ստացվել է զենքի առկա պաշարներից, իսկ դրանց համալրումը լուրջ մարտահրավեր է ԵՄ անդամ պետությունների ռազմական արդյունաբերության համար, որի կարողությունը «կրճատվել է մինչև խաղաղ ժամանակի ցուցանիշները»։ Բորելն ընդգծել է, որ Ուկրաինային աջակցությունը պետք է ընթանա եվրոպական երկրների «ռազմական արդյունաբերության վերականգնմանը» զուգահեռ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ