ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Իրանը վճռական պատասխան կտա երկրի դեմ ցանկացած հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը։ Լրագրողների հետ զրույցում Ամիր Սայիդ Իրավանին նշել է, որ Իրանի հիմնարար քաղաքականությունն է «խիստ արձագանք տալ թշնամիներին, եթե նրանք թիրախավորեն երկիրը, դրա շահերը կամ քաղաքացիներին»։ Նա նաև հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին երկու օրերին հաղորդագրությունների փոխանակում է տեղի ունեցել միջնորդների միջոցով։
«Նման հաղորդագրություններ չեն փոխանակվել», - Իրավանիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, թե Հորդանանում ամերիկյան ռազմակայանի վրա հունվարի 28-ին տեղի ունեցած հարձակումից հետո Վաշինգտոնը Թեհրանին հայտնել էր, որ լայնածավալ պատերազմ չի ցանկանում, սակայն նման սցենարի դեպքում ԱՄՆ-ն քայլեր կանի։ Իրանն էլ, ըստ հրապարակումների, իբրև, պատասխանել էր, թե իր տարածի վրա ցանկացած հարձակում կարմիր գիծ է և կարժանանա համապատասխան արձագանքի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ