ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
ԱՄՆ-ն, հարվածելով Սիրիային և Իրաքին, փորձում է հակամարտության մեջ ներքաշել տարածաշրջանի խոշորագույն երկրներին, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խստորեն դատապարտում ենք ինքնիշխան պետությունների դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիայի նոր աղաղակող գործողությունը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հայտնելով, որ Ռուսաստանը ձգտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հարցով հրատապ քննարկմանը։
Զախարովան նշել է, որ Իրաքի և Սիրիայի ուղղությամբ Միացյալ Նահանգների ավիահարվածները նախատեսված են Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա հրահրման համար:
--00—ՍՊ