ԱՄՆ-ն առնչություն չունի Հանիեի սպանության հետ․ Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

յյյ.j

Սինգապուրում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Channel News Asia» ալիքին ասել է, որ Միացյալ Նահանգներն առնչություն չունի «Համաս» խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ մասին։

«Շատ դժվար է ենթադրություններ անել»,- նշել է նա։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։

Բլինքենը կրկնել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու կարևորությունը։

 --00--ԼՀ