Հայաստանի բնակչության բնական հավելաճը 2023 թվականին 23․5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

1129835

Հայաստանի բնակչության բնական հավելաճը 2023 թվականին 23.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 11 հազար 960 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն, հիմնվելով Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի տվյալների վրա, տեղեկացնում է, որ 2023-ին Հայաստանում ծնվել է 36 հազար 265 երեխա (110-ով քիչ, քան 2022-ին)՝ 19 հազար 052 տղա և 17 հազար 213 աղջիկ: 2022-ի համեմատ նորածին տղաների թիվը պակասել է 184-ով, մինչդեռ աղջիկներինը հակառակը՝ 74-ով ավելացել է:

2023թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կենդանի ծնված նորածինների շրջանում կազմել է 110.7 տղա՝ 100 աղջկա հաշվով՝ 2022-ի 112.2 համեմատ:

Կրճատվել է մահացած ծնվածների թիվը՝ 420 նախորդ տարվա 427-ի դիմաց:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ