ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է փետրվարի 6-ին Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Գևորգ Ղ․-ն է, ով «երկու դաստակների և դեմքի 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գազալցակայանը պատկանում է «ՄայԱրգ» ՍՊԸ-ին։ Հրդեհը առաջացել է հեղուկ գազի պահեստարանում, իսկ վիրավորը աշխատում է նշված գազալցակայնում՝ որպես լիցքավորող։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, փետրվարի 6-ին խոշոր հրդեհ-փլուզում էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ տանող ճանապարհին գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ