ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Փաշինյանի խմբակի կողմից սահմանադրական փոփոխությունների օրակարգը կեղծ է, ես չեմ կարծում, որ իրենք այդ գործընթացը կհասցնեն ավարտին։ Սահմանադրության իրենց հնչեցրած թեզերին ՀՀԿ-ն խիստ դեմ է, բայց այս պահին դա չպետք է լինի Հայաստանի միակ քաղաքական դիսկուրսը։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ Հայաստանի անունից հիմնական բանակցողը այս պահի դրությամբ զբաղված է Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ․ «Մի պահ խելք էին հավաքել ու ընդունում էին, որ առանց միջնորդի և երաշխավորի բանակցային գործընթացը անհնար է, բայց հիմա այդպես չէ»,-ասաց նա։
Մամիջանյանի խոսքով, իշխանափոխությունը միակ փրկության տարբերակն է, որովհետև եթե տեսնենք, թե ինչ ականներ են դրված բանակցային գործընթացների տակ, և շարունակվում են դրվել, հասկանալի կդառնա, որ ՀՀ անվտանգությունը այլընտրանք չունի․ «Փաշինյանը համարում է, որ մեր երկրի միակ խնդիրը զինանշանը, դրոշն ու օրհներգն են»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ