ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Մարտական ընկերները ջանքերը մեկտեղել ու տեքստիլ ոլորտում նոր գործ են սկսել 2021 թվականի տարեսկզբից: Մարտական գույքի պատյաններ, քողարկող միջոցներ, հանդերձանքի բաղադրիչ մասեր՝ 60-ից ավելի ապրանք են առաջարկում հայկական շուկայում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Ընկերությունը ծրագրում է նաև արտահանել արտադրանքը:
Գերակա ոլորտում գործունեության համար կառավարությունը ընկերությանն ազատել է սարքավորումների ու հումքի ներկրման մաքսատուրքից:
Մանրամասները՝ կառավարության տեսանյութում:
--00—ՅՄ