ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի Հայաստանում ասֆալտապատվել է 210 կիլոմետր, սալարկվել՝ 30 կիլոմետր ճանապարհ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որպես կանոն, ամենամեծ թվով հայտերը ստանում է ճանապարհաշինության վերաբերյալ։
«Դա մի պարզ բացատրություն ունի․ մեր համայնքներում ներհամայնքային ճանապարհների վիճակը բավականին վատ է։ Թեև մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, բայց, այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան»,-պարզաբանեց Սանոսյանը։
Նրա խոսքով՝ ասֆալտապատված և սալարկված հատվածներում գտնվող համայնքներում փոփոխությունները բնակիչների համար էական նշանակություն ունեն՝ սոցիալ-տնտեսական և կենսապայմանների վրա դրական ազդեցությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ