ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Բրյուսել կատարած այցի ընթացքում մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Խավիեր Կոլոմինայի հետ։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Քննարկել ենք տարածաշրջանային վերջին իրադարձությունները և իրավիճակը ապակայունացնելու փորձերը։ Նա ևս մեկ անգամ հաստատեց առկա մարտահրավերները հաղթահարելու Հայաստանի տեսլականը։
Անդրադարձանք Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված մեր ջանքերին»,-գրել է նա։
--00—ՅՄ