ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Իսրայելը պատերազմ կմղի Գազայի հատվածում մինչև ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակ, ինչը ենթադրում է ռազմական գործողություններ Ռաֆահում, ինչպես բազմիցս ասվել է համաշխարհային առաջնորդներին, շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Երեկ ես կրկին խոսեցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Խստորեն ասում եմ համաշխարհային առաջնորդներին, որ Իսրայելը կպայքարի մինչև բացարձակ հաղթանակ, ներառյալ Ռաֆահում մարտական գործողությունները: Նրանք, ովքեր ցանկանում են խանգարել մեզ գործել Ռաֆահում, իրականում ցանկանում են մեզ հետ պահել պատերազմում հաղթանակից»,-ասել է վարչապետը։
Նեթանյահուն կրկնել է, որ Ռաֆահում գործողությունը կսկսվի միայն այն բանից հետո, երբ խաղաղ բնակիչները տարհանվեն անվտանգ տարածքներ։
--00—ՅՄ