Արցախի իշխանությունները դատապարտել են 24News-ի հետ կապված միջադեպը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

BeFunky-design-24

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը:

Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը»,-ասված է հաղորդագրության մեջ:

24News-ը հաստատում է, որ մեր լրագրող Մերի Մանուկյանն ու օպերատոր Ասատուր Ասլանյանը հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ, վերջինս իսկապես դատապարտել է իր թիկնապահի պահվածքը։ Միջադեպն, այսքանով, համարում ենք ավարտված։

--00—ՅՄ