ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
44-օրյա պատերազմում անհայտ կորածների ընտանիքները հունվարի և փետրվարի համար ևս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը: Այս մասին որոշումը կայացվեց կառավարության նիստում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման ժամկետը ավարտվում էր դեկտեմբերին, այս որոշմամբ այդ ժամկետը երեկաձգվում է մինչեւ փետրվարը ներառյալ:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Խոսքն այս դեպքում թվով 25 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության մասին է, որի համար կպահանջվի լրացուցիչ 15 մլն դրամ:
Միջոցները կհատկցվեն 2024-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից:
--00—ՅՄ