2024-ի 1-ին կիսամյակում անհայտ կորածների ընտանիքներից 136 անդամ հոգեբանական աջակցություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

d
2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստանում․
 
1,699 անձ ստացել է հոգեկան առողջության և հոգեսոցիալական (ՀԱՀՍԱ) աջակցություն։ Բռնությունից տուժած 132 անձ մասնակցել է տեղեկատվական հանդիպումների։
 
1,329 անձ, այդ թվում՝ Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձինք և սահմանամերձ համայնքներում բնակվողներ, մասնակցել են ԿԽՄԿ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպված խմբային հանդիպումներին՝ նվիրված քաղաքացիական բնակչության տարբեր շերտերի վրա զինված հակամարտությունների թողած հոգեբանական հետևանքներին։
 
136 անդամ անհայտ կորածների ընտանիքներից հոգեբանական աջակցություն է ստացել տնայցերի կամ աջակցության խմբերի միջոցով։
 
14 խմբային ՀԱՀՍԱ հանդիպում է կազմակերպվել տարբեր մարզերում՝ ներառյալ անհայտ կորածների 52 ընտանիքների 80 անդամների համար։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից։ 

 

--00—ՍՊ